Ավտոսպորտի ներկայացուցիչները չեն կարողացել զերծ մնալ «Հարլեմ Շեյքի»` պարային տարօրինակ խառնուրդի եւ կոստյումավորված անհեթեթ շարժումների ալիքից, հաղորդում է  motor-ը:

 Բրիտանական Jota խմբի «Հարլեմ Շեյքը» գրավում է իր կոստյումներով. Ուշադիր նայելով՝ կադրի մեջ կարելի է տեսնել մորուքով տխուր ծաղրածուի՝ պուդելի հետ, սրավոր ծովահենի եւ նույնիսկ քրաշ-թեստերի համար մանեկենի նմանակողի, ով թափահարում է գլխարկը:

Triple Eight Race Engineering-ի ավստրալացի աշխատակիցներն այնքան էլ զբաղված չեն իրենց աշխատանքով. մեքենաները քանդված են, իսկ աշխատողները քայլում են ձեռքերի վրա:

NASCAR Sprint Cup բարձրագույն դիվիզիոնից Michael Waltrip Racing-ի աշխատախումբը «Հարլեմ Շեյքում» նորություն է մտցրել: Ուոլթրիպի տարբերակը կայանում է բոքսի համար անօգուտ սպիտակ կոստյումից եւ վարորդային սաղավարտից: Աստիճանը բարձրացնում են Կապիտան Ամերիկան, կանաչագլուխները եւ սողացող մարդը:

«Հարլեմ Շեյքի» ամենաանսպասելի կատարումը պատկանում է սովորաբար շատ լուրջ տպավորություն թողնող Ֆորմուլա-1-ի աշխատակազմին: Նրանց պարին մասնակցում է նաեւ նոր  Sauber C32 բոլիդը: