«Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում Երեւանի բնակիչ Յուրի Գրիգորյանը 2012թ-ի հոկտեմբերին ծանոթացել է Լոռիի մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի Աննայի հետ եւ որոշ ժամանակ անց նրան բռնությամբ առեւանգել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Յուրին խաբեությամբ տնից դուրս է կանչել Աննային եւ բռնություն գործադրելով ստիպել է, որ նստի տաքսի ավտոմեքենան, որով էլ նրան տեղափոխել է Երեւան: Ավելի ուշ աղջկա հայրը դիմել է իրավապահներին: Ոստիկանության Թումանյանի բաժինը համագործակցելով ոստիկանության Էրեբունիի բաժնի հետ ճշտել է Յուրի Գրիգորյանի բնակությանը վայրը: Անտեղ հայտնաբերել է անչափահասին, իսկ Յուրի Գրիգորյանի նկատամամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի , 4-դ կետի հատկանիշներով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:
2013թ-ի հունվարի 12-ին Յուրին հայտանաբերվել է Երեւանում եւ բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Կատարվում է նախաքննություն:











