Կարմիր հրապարակում գրանցման իրավունքի խստացման օրենքի դեմ ցույցի համար մարտի 18-ին ձերբակալված ակտիվիստները հացադուլ են հայտարարել: Հացից եւ ջրից հրաժարվել են Վերա Լավրեշինան եւ Իրինա Կոլմիկովան: Հացադուլի մասին «Էխո Մոսկվի»-ին հաղորդել է իրավապաշտպան Մարինա Զլոտնիկովան: Միաժամանակ նա չի հստակեցրել, թե հատկապես որոնք են հացադուլավորների պահանջները:
Մարտի 18-ի երեկոյան Կարմիր հրապարակում ակտիվիստները փորձել են ցույց անցկացնել գրանցման խստացման վերաբերյալ օրենքի դեմ: Գործն ավարտվել է ձերբակալություններով` ոստիկանությունում է հայտնվել 15 մարդ: Ինչպես պարզել է «Գրանի.ռու»-ն` ակտիվիստները հասցրել են այրել ջահերն ու բաց անել անպարկեշտ բաններ:
Փետրվարի կեսերին Պետդուման առաջին ընթերցման ժամանակ ընդունել է քաղաքացիների` բնակության վայրում ֆիկտիվ գրանցումն արգելող նախագահական օրինագիծը:Համապատասխանաբար, գրանցումը պետք է իրականացվի տվյալ վայր փոխադրվելուց 90 օրվա ընթացքում:Անօրիանկան բնակիչներին տուգանք է սպառնում:











