BBC հեռուստաընկերության աշխատակիցներին պարտավորեցրել են տուգանք վճարել, որ նրանք սադրել են գիշատչին` հարձակվել Նորվեգիայում նկարահանումների ժամանակ: Նորվեգիայի հյուսիսային Շպիցբերգեն քաղաքի իշխանությունները թղթակիցների խմբին տուգանել են 10 հազար դոլարով:

Պարզվել է, որ լրագրող Գորդոն Բուչանանն իր գործընկերների հետ յուրահատուկ ապակե վանդակ է սարքել, որ իրեն պաշտպանի բեւեռային արջի հնարավոր հարձակումից, երբ նրան նկարում էին իր բնական միջավայրում:

Նստած կառույցի մեջ` նա պետք է մեկնաբաներ տեղի ունեցողը: Սակայն լրագրողները չէին կարծում, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից եւ արձը կհարձակվի Գորդոնի վրա: Օպերատորը հաջողացրել էր նկարել, թե ինչպես է արջը հարձակվում վիրավոր Բուչանանի վրա, գրում է Lifenews-ը:

Քաղաքի իշխանությունները պարզաբանել են, թե նկարահանող խմբին զգուշացվել էր չմոտենալ գիշատչին: Բուչանանը հայտարարել է, թե մտադիր է բողոքարկել տուգանքը: