Range Rover-ի սպորտային տեսակը կցուցադրվի վաղը` Նյու Յորքում կայանալիք միջոցառման  ժամանակ, իսկ համացանցում արդեն հայտնվել են մակնիշի առաջին նկարները:

Ի դեպ` նոր սերնդի Range Rover Sport-ի նկարներն ավելի վաղ են հայտնվել համացանցում: Այդ ժամանակ դրանք ցուցադրել է ավտոմեքենաների լուսամուտների մգեցման բնագավառի ամերիկացի փորձագետների վեբ կայքը: Իսկ նորույթի պաշտոնական նկարները ներկայացվել է ընկերության կողմից մարտի կեսերին, հայտնում է   BYCARS.ru-ն:

Ինչպես հայտարարել է արտադրող ընկերության ղեկավարությունը, այս մակնիշը կլինի «ամենաարագն, ամենաճկունն ու պատասխանատուն» Ռենջ Ռովեր բրիտանական բրենդի գոյության ողջ պատմության ընթացքում:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս այս արտադրության մակնիշներն ավելի ու ավելի շատ պարգեւներ են յուրացնում: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Evoque-ին:

Sport տեսակի ուժային ագրեգատների շարքի մեջ կմտնի հզոր 6-ցիլինդրանոց, բենզինով աշխատող շարժիչը, 333 ձիաուժ ունեցող հիբրիդային սարքավորումը:

Սրան զուգահեռ նոր Range Rover Sport-ը կստանա «լիցքավորված» ձեւափոխում: Իսկ «թեժ» մակնիշի վրա որպես շարժիչի «դոնոր» կհանդիսանա  Jaguar XKR-S-ը, որը մեքենային կտրամադրի իր V-աձեւ 8-ցիլինդրանոց 550-ուժային ագրեգատը: