Աբովյանում Արամ ներսիսյանը քրոջը եւ նրա 4 անչափահաս երեխաներին բռնի ուժով դրդել է մուրացկանության եւ մարել իր 7 հազար դոլարի պարտքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մարտի 19-ին օպերատիվ տվյալներ իրացնելիս Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի քրեական հետախուզության գլխավոր բաժնի աշխատակիցները պարզել են, որ Աբովյան քաղաքում արդեն մի քանի տարի մուրացկանությամբ զբաղվող մի կին երեխաներին եւս ներգրավել է այդ գործում: Կարճ ժամանակում պարզվել է, որ Աղավնի Ն.-ն 2009թ-ի Աբովյանում եւ Երեւանում զբաղվում է մուրացկանությամբ: Նա հարազատ զավակներին՝ 14-ամյա Ռուզաննային, 12-ամյա Սիրանույշին, 11-ամյա Իսպիրին եւ 4-ամյա Արսենին սովորեցրել է գործը եւ բաց թողել փողոց:
Երեխաներին քեռին` Արամ Ներսիսյանը, դատարանում հայտարարել է, թե ինքը իրեն վերագրվող մեղադրանքում մեղավոր չի համարում՝ հավելելով, որ երեխաների մայրն է մեղավոր, քանի որ նա 15 տարի է զբաղվում է այդ գործով:
Քրեական գործում ամրագրված է, որ քրոջը եւ նրա երեխաներին բռնի հարկադրելով մուրացկանությամբ զբաղվել, նա մարել է իր 7 հազար դոլար պարտքը: Ավելին` 2012թ-ի կեսերին նա մարել է պարտքը, սակայն շարունակել է նույն եղանակով գումար կորզել քրոջից եւ նրա երեխաներից: Նա հիմնականում ծեծել է քրոջը պարտաճանաչ պարբերականությամբ, որ հանկարծ քույրը հետ չկանգի իր վրա դրված պարտականությունները պարտաճանաչ կատարելուց:
Նախաքննական մարմինը Ներսիսյանին մեղադրանք է առաջադրել երեխայի թրաֆիքինգի եւ քրեական օրենսգրքի հարակից էլի մի քանի հոդվածի հատկանիշներով:
Արամ Ներսիսյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:











