Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանության սպաների միջեւ բանակցությունների արդյունքում, ոստիկանները երթի մասնակիցների համար անցում են բացել են Դեմիրճյանի փողոցով, սակայն թույլ չեն տվել նրանց մտնել Բաղրամյան պողոտա:
Փակ է մնում մուտքը դեպի Բաղրամյան փողոց եւ ընդդիմության երթի մասնակիցները Դեմիրճյան փողոցի նրբանցքներից մեկով իջնում են դեպի Սարյան փողոց, ապա Ազատության հրապարակ:
Երթի մասնակիցները վանկարկում են. «Րաֆֆի նախագահ», «Սերժիկ հեռացիր», նաեւ սուլում են ոստիկանների ուղղությամբ, ովքեր փակել են Բաղրամյան պողոտայի մուտքը:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանրահավաքից հետո տեղի է ունեցել երթ: Այսօր երեկոյան ժամը 18:00-ին հանրահավաքը կշարունակվի:











