Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրների մի մասը չի ենթարկվում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ով նշել է, թե ոստիկանության վերջնագիրն ապօրինի է, սակայն միաժամանակ շեշտել է, թե այստեղ կանայք եւ երեխաներ կան: Փոստանջյանը նշել է, թե ոստիկանության հետ բախումները նպատակահարմար չեն, սակայն Ազատության հրապարակ վերադառնալու եւ Րաֆֆի Հովհաննիսյանին սպասելու նրա կոչերն  ընդունվել է սուլոցներով:

Բաղրամյան պողոտայի մի կողմը ազատելու կոչը եւս աջակցություն չի գտել:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տվել ցուցարարներին՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am