Պետերբուրգյան ընկերության գլխավոր տնօրենը խուսափել է մահից` վարձու մարդասպանի ատրճանակի խափանման շնորհիվ: Տեսադիտման համակարգերն օգնել են քննիչներին պարզելու 56-ամյա Լեոնիդ Կոլեսնիկովի` «Ռեգինա» ընկերության գլխավոր տնօրենի դեմ կատարված մահափորձի մանրամասները:
Պարզվել է, որ առավոտյան Կոլեսնիկովը կայանել է իր Toyota Land Cruiser մակնիշի մեքենան Սերտոլովոյում գտնվող գրասենյակի մոտ: Նա արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ անցնող երիտասարդն արագ մոտեցել է, բարձրացրել ձեռքին պահած փաթեթն ու կրակ բացել դրա մեջ պահված ատրճանակից:
Առաջին գնդակը դիպել է Լեոնիդին: Երկրորդը չի դիպել, քանի որ զենքը խափանվել է: վարձու մարդասպանը փորձել է փախչել, սակայն հիշել է, որ չի կատարել պատվերն ու վազել է գործարարի ետեւից: Lifenews-ի փոխանցմամբ, ըստ քննիչների, մարդասպանը կորցրել է թղթե փաթեթը, որից պարզվել է, թե խլացուցիչի փոխարեն նա պլաստիկե շիշ է օգտագործել:
Ոստիկանությունը որոնում է մարդասպանին, Կոլեսնիկովը ներկայումս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, եւ նրա վիճակը կայուն ծանր է:











