Այսօր՝ մայիսի 7-ին, համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես էին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել մի ավտոմեքենա եւ չհասցնելով պայմանավորվել, թե ինչ մեղադրանք ներկայացնել վարորդին, հայտնվել էին խուճապային իրավիճակում:

Հայաստանի ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ հայտնել էր, որ ՃՈ պետ Արսեն Գալստյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Սակայն քիչ առաջ NEWS.am-ը տեղեկացավ, որ այդ ճանապարհային ոստիկաններն ազատվել են աշխատանքից: Մեր լուրը պաշտոնապես հաստատեց նաեւ ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանը:

Միաժամանակ տեղեկացանք, որ մեկ այլ գործով եւս երկու ճանապարհային ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: