Դաշնակցությունը եւ Դաշնակցության բյուրոն էականորեն տարբերվում են իրարից. Դաշնակցության բյուրոն քաղաքական աղբանոցում է հայտնվել: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ի մամուլի ասուլիսին նշեց Շուշիի ազատագրման հատուկ ջոկատի մարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Պավլիկ Մանուկյանը, որը ՀՅԴ կուսակցության նախկին անդամ է, նա նաեւ շնորհավորեց իր մարտական ընկերներին Շուշի քաղաքի ազատագրման տարեդարձի առիթով:  

«Ես եւ իմ ընկերները հեռացվել էինք ՀՅԴ-ի շարքերից, քանի որ պաշտպանում էինք մեր ընկերոջը՝ ղարաբաղյան պատերազմի մասնակից, Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանին՝ շատ համեստ գործչի», - նշել է Պավլիկ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն լքել է անցյալ տարվա հուլիսի 16-ին:

Անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը՝ ՀՅԴ բյուրոն նույնիսկ համապատասխան լիարժեք հայտարարություն չարեց, կարծում է Մանուկյանը: «Դա կուսակցության բարոյական թուլության արդյունքն է: Ներկայումս ՀՅԴ-ի շարքերից հեռանում են մաքուր եւ անկեղծ մարդիկ», - նշեց Պավլիկ Մանուկյանը: