Ռոստովի երկրամասի Բելայա Կալիտվա կայարանում գնացքի հրդեհման արդյունքում տեղի է ունեցել թունավոր գոլորշիներով նյութերի արտահոսք: Այս մասին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնում:

Վթարի վայրում տեղի են ունենում վթարի հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներ, բնակչությանը տեղեկացրել են արտահոսքի մասին: Մոտակա տներից տարհանվել է մոտ 3 հազար մարդ: Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր 300 տարհանվածների մասին:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների հաղորդագրությունների համաձայն, Բելայա Կալիտվա կայարան մտնելիս այրվել է գնացքի լոկոմոտիվը, վագոնների մի մասը դուրս է եկել ռելսերից, կրակը տարածվել է եւ այթյուն է որոտացել: Պայթյունի արդյունքում ցիստեռնի մի մասը վնասել է բնակելի տան պատը: Հրդեհը հաջողվել է չեզոքացնել առավոտյան ժամը 7:15-ի սահմաններում:

Հրդեհի արդյունքում տուժել է 27 մարդ: 13 վիրավորների տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է: