Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքի կայարանում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 52 մարդու, որոնցից 18-ը տեղափոխվել են հիվանդանոց: Երկաթուղու կայարանի մերձակայքում գտնվող երեք եռահարկ շենքերի շուրջ 400 բնակիչներ տարհանվելու են գծերից ընկած պրոպանով եւ բենզինով ցիստեռնների տեղափոխման ժամանակ:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւս մեկի վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդանոց տեղափոխվածներից մյուսների վիճակը միջին ծանրության է եւ բավարար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քաղաքում տաք սննդի կետեր են կազմակերպվել տարհանվածների համար: Անցյալ գիշերվա ընթացքում կայարանից հեռացվել է վառելանյութերի եւ հողի 92 տ խառնանյութ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ի գիշերը Բելայա Կալիտվա կայարան մտնելիս բեռնատար շոգեքարշը բռնկվել էր, եւ պայթյուն էր որոտացել: Պայթյունի ժամանակ ցիստեռնի բեկորը մի կողմ էր նետվել` ավերելով բնակելի շենքի վեցերորդ հարկի պատը: Զգալի վնաս է հասցվել երկու բնակարանների:











