«Շիրակ Կենտրոնը» ներկայացնում է գյումրեցի փայտի վարպետին, ով քաղաքին վերադարձնեն երբեմնի ճանաչումը:

Երբեմն թվում է, թե Գյումրիի համար այլեւս անվերադարձ անցյալում է արհեստավոր վարպետների այն անկրկնելի առատությունը, որը քաղաքին բերում էր փառք ու պատիվ: Սակայն մի փոքր խորանալով եւ առավել խորն ուսումնասիրելով քաղաքը, կտեսնենք, որ անգամ այսչափ ավերածություններից ու արտագաղթից հետո, բարեբախտաբար, Գյումրին այսօր էլ դեռ ունի վարպետներ, որոնք իրենց արհեստը բարձրացրել են արվեստի մակարդակի: Նրանց հանդեպ ընդամենը մի փոքր սրտացավությունն ու հոգատարությունը բավարար են, որ նրանք իրենց վարպետության շնորհիվ ոչ միայն սեփական ընտանիքների համար ապահովեն բարեկեցիկ կյանք, այլեւ քաղաքին վերադարձնեն երբեմնի ճանաչումը: