Ստեփանակերտում, մայիսի 19-ին, տեղի ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան՝ Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման եւ դրանից բխող հետեւանքների վերաբերյալ:

«Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնից հայտնում են, որ ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը եւ այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը:

Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր: