BMW ընկերությունը ցուցադրել է  Gran Lusso Coupe  կոնցեպտը, որը ստեղծվել է իտալական  «Պինինֆարինա» ընկերության հետ համատեղ:

BMW Gran Lusso Coupe-ի դիզայնը մի փոքր տարբերվում է բավարական մոդելի ներկա կորպորատիվ ոճից` ինչ-որ բանով հիշեցնելով նախորդ տարիների մոդելները, գրում է Wroom.ru-ն:

Մեքենայի ստեղծման հիմքում յոթերորդ սերիայի սեդանի հետքարշակային պլատֆորմն է: Շարժիչը  BMW 760i-ի նման է` վեց լիտր ծավալով եւ 537ձիաուժ հզորությամբ, փոխանցման տուփը` ավտոմատ: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք BMW Gran Lusso Coupe-ն կմտնի շարք, երբ եւ ինչ տեսքով: Բայց ակնհայտ է, որ մեքենայի թողարկման տեխնիկական խնդիրներ պետք է որ չծագեն: