BBC հեռուստառադիոընկերությունը կտրուկ քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ նրա աշխատակիցները բջջայիններով նկարահանել են Եղիսաբեթ II-ին` կորպորացիայի նոր շենք թագուհու այցելության ժամանակ, հաղորդում է «The Daily Mail»-ը:
Բուկինգհեմյան պալատի աղբյուրները թագուհու այցը որպես «քաոսային» են անվանել: Ենթադրվում էր, որ BBC-ի աշխատակիցները պետք է մնային իրենց տեղերում եւ հանգիստ աշխատեին, սակայն սպասվածին հակառակ, նրանք զինվել են հեռախոսներով եւ պլանշետներով ու փորձել հնարավորինս հաջող նկարահանել Նորին մեծությանը: Դիտորդներից մեկը պատմել է, որ ընկերության աշխատակիցները 87-ամյա թագուհին հետեւել են ինչպես «զոմբիներ»;
«Majesty» ամսագրի գլխավոր խմբագիր Ինգրիդ Սյուարդը հայտարարել է, որ BBC-ի ղեկավարությունը պետք է աշխատակիցներին զգուշացներ, որ թագուհուն բջջայիններով նկարահանել չի կարելի: «Այն, ինչ ես տեսա հեռուստատեսությամբ, բավականին տարօրինակ էր, իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից»,-ասել է նա, հաղորդում է NEWSru.com-ը:











