Համացանցը կարող է դառնալ թրաֆիքինգի ցանց: Այս մասին ահազանգում է  ոստիկանությունը: Ստորեւ ներկայացնում ենք սոցիալական ցանցում թրաֆիքինգի վտանգ պարունակող հաղորդակցության մի օրինակ:

Բարեւ…  էս ո՞ւր ես կորել:

Բարեւ…  եսիմ, կորել եմ էլի:

-Շատ լավ լուր ունեմ քո համար:

-Ասա շուտ… մեռա:

-Գտել եմ…

-Ի՞նչ ես գտել:

-Համարյա մոդելային ագենտ եմ գտել քո համար:

-Ուռաաաաաաաաաա… Բա հիմա ինչ եմ անելու:

-Հեչ, էն նկարները, ուղարկի որ մենակ ինձ էիր տվել:

-Հիմա:

Ոստիկանությունը ահազանգում է, որ նման նամակագրական կապի մեջ թրաֆիքինգի վտանգ կա: Սոցիալական ցանցը կարող է դառնալ թրաֆիքինգի ցանց:  Տուժողները կարող են զանգահարել ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի հարցերով թեժ գծին՝ 0 800  50 550: