«Նելեգալ 2013» կանխարգելիչ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Արմավիր վարչության ծառայողները մոտ մեկ ամիս տեւած համալիր միջոցառումների արդյունքում զգալի հաջողություններ են ունեցել թմարամիջոցների անօրինական վաճառքի եւ օգտագործման դեմ պայքարում: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես կանխվել է Հայաստան ապօրինի ներմուծված թմրադեղերի իրացման փորձը:
Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Երեւան քաղաքի բնակիչ 31-ամյա Վահան Գ.-ն մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծելու առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցներ: Իրավապահները նրան վերցրել են օպերատիվ տեսադաշտում: Գործընթացը տրամաբանական ավարտին է հասել մայիսի 29-ին մայրաքաղաքի Մոսկովյան փողոցում, որտեղ կասկածյալը արտասահմանից ուղարկվածը բեռը ստանալուց վայրկյաններ անց միայն հասկացել է, որ միայն ինքը չէ անհամբեր սպասում այդ պահին:
Հանձնուքը ստանալուց վարկյաններ անց նրան բերման են ենթարկել: Կասկածյալի խոստովանությամբ՝ նա թմրամիջոցը պետք է վաճառեր դեղահաբը 60 -65 հազար դրամով: Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության: Վահան Գալստյանը կալանավորված է կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ տեսանյութում:











