Երեւանի Մոսկովյան եւ Բայրոնի փողոցների խաչմերուկում հունիսի 10-ին  23.30-ի սահմաններում ոստիկանները պարեկային ավտոմեքենայով նկատել եւ բերման են ենթարկել  երկու կասկածելի քաղաքացիների: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանք նկատել են միջին տարիքի երկու քաղաքացիների ովքեր մեկը մյուսին վերնաշապիկի տակից ինչ-որ բան են ցույց տվել:  Դա ոստիկաններին կասկածելի է թվացել: Մոտենալով նրանց խնդրել են  ցույց տալ կասկածելի իրը: Նրանց մոտից հայտնաբերվել է 1915թ-ի «Նագան» տեսակի  ատրճանակ՝ լիցքավորված մարտական փամփուշտերով, հայտնաբերվել է նաեւ գաղտնի փականով ֆիքսվող դանակ:

Նրանց իրերով հանդերձ ներկայացրել են ոստիկանության կենտրոնի բաժին: Բերման ենթարկվածները Մուշեղ Ս.-ն եւ Արմեն Ի.-ն են եղել: Կասկածյալներից Մուշեղը բացատրությունում ասել է, որ դանակը պահում է  կենցաղային նպատակով, իսկ ատրճանակը գտել է հայրական տնից եւ պահում է  մոտը, որ ցույց տա ընկերներին: Հայտնաբերված թմբուկավոր ատրճանակը, փամփուշտներն ու դանակը առգրավվել են: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել  են ոստիկանության կենտրոնի բաժին: Մանրամասները՝ տեսանյութում: