Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում արտահերթ նիստի ընդմիջման ընթացքում լուրջ վիճաբանություն ծագեց պատգամավորներ Վարդան Այվազյանի (ՀՀԿ) Արամ Մանուկյանի (ՀԱԿ) միջեւ, որին այնուհետ միացավ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:

Վեճը սկսել էր դեռ նիստերի դահլիճից, որտեղ Արամ Մանուկյանը բավական սուր ելույթ էր ունեցել, որը շարունակվեց միջանցքում՝ բազմաթիվ լրագրողների ներկայությամբ: Ներկայացնում ենք վեճի սղագրությունը. 

Վ. Այվազյան. Իմ բերած ոչ մի բանն էլ անօրինական չէ, ամեն ինչ օրինական է, փաստաթղթերով: Ես քաղաքական գործիչ եմ, ասում եմ, արի էս երկրում դիր, ինքն էլ գալիս իմ խոսքով դնում ա, բայց խոսքով չի դնում:

Ա. Մանուկյան. Քո վրա բիզնե՞ս ա անում:

Վ. Այվազյան. Իմ վրա չի դնում, երկրում ա դնում:

Ա. Մանուկյան. Դու բիզնես չունե՞ս:

Վ. Այվազյան. Խի՞ պիտի չունենամ, հո հիվանդ չեմ, որ չունենամ:

Արամ Մանուկյան-Դու սեփականություն չունե՞ս:

Վարդան Այվազյան-Սեփականություն ունեցել եմ այն ժամանակ, երբ սկսել եմ աշխատել, կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել:

Արամ Մանուկյան. Օրենքը պահի:

Վարդան Այվազյան. Օրենքով եմ աշխատել, ես քո նման պատրաստի չեմ ստացել:

Արամ Մանուկյան. Մի գողացիր:

Վարդան Այվազյան. Գողացածս մի տեղ ցույց տուր, այ գող:

Այդ ժամանակ խոսակցությանը միջամտեց լրագրող Գոհար Վեզիրյանը, ով Վարդան Այվազյանին ասաց, որ «Հետքը» գրել է իր մասին:

Վ. Այվազյանը դրանից ավելի բորբոքվեց, եւ ասաց. «Հետքի» հերն անիծեմ, փողը վերցրեց գրեց, ինչ ա գրել: Էտ ինչը, որ գրել ա, տալիս եմ քեզի»:

Լրագրող-Ինձ պետք չի տալ, տար քո նախագահին տուր:

Վարդան Այվազյան-Իմ նախագահին բան չասես, քո նախագահին կտամ, իմ առողջությունս, իմ դուխս դնում եմ` ապրում եմ:

Լրագրող-Դե շարունակեք ապրել:

Վարդան Այվազյան,-Շարունակում եմ ապրել, մի վնգստա:

Այս բառերից հետո լրագրողը պատգամավորին նույնպես վիրավորեց՝ նրան ասելով «բոմժ»:

Տեսանյութը` yerkir.am