«Պրոտոն-Մ» ռուսական հրթիռակրի հետ կապված ողբերգությունը կարող է կապված լինել նրա հետ, որ այն ժամանակից շուտ է մեկնարկել եւ շարժիչները չեն հասցրել անհրաժեշտ հզորություն հավաքել: Նման եզրահանգման են եկել մասնագետները՝ համապատասխան տելեմետրիկ տեղեկություններն ապակոդավորելուց հետո, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով աղբյուրին, որը մոտ է հետաքննող հանձնաժողովին: Նրա խոսքով որոշիչ է եղել կես վայրկյանը:

Սակայն դեռեւս պարզաբանման ենթակա շատ հարցեր կան: Դեռեւս պարզ չէ, թե ինչու է մեկնարկի ազդանշանը վաղորոք տրվել: Բացի այդ, շարժիչներից մեկի ջերմաստիճանը մի քանի անգամ գերազանցել է սահմանվածը. հնարավոր է, որ գործի գցելու ժամանակ հրդեհ է բռնկվել:

Հիշեցնենք, որ «Պրոտոն-Մ»-ը մեկնարկել է հուլիսի 2-ի վաղ առավոտյան: Թռիչքի հենց առաջին վայրկյաններից ինչ-որ բան է պատահել, այն շեղվել է նախանշված ուղուց եւ երկնքում էլ մասնատվել է, ընկել է գետնին ու պայթել:

Երեք արբանյակներով ռուսական հրթիռը պայթել է արձակվելուց հետո 

Անկումից հետո Բայկոնուրում ծխի թանձր շերտ է առաջացել:

Բայկոնուրից տարհանել են անձնակազմին՝ հրթիռի պայթյունից հետո առաջացած թունավոր ամպի պատճառով