Ավստրալիայի Գոլդ Շեյն քաղաքի բնակիչ Ուիլմոթը իր մկներին սքեյբորդով սահել է սովորեցրել, հաղորդում է Gold Coast Bulletin News-ը: Նա պատմել է, որ կենդանիները կարող են սահել սովորել այն դեպքում, եթե նրանց հետ սկսես զբաղվել շատ փոքր տարիքից:
Ուիլմոթի խոսքով՝ ինքը մկներին սահել է սովորեցրել փոքրիկ տախտակների վրա, երբ հասկացել է, որ ցուրտ եղանակին նրանց չի կարող իր հետ ծովափ տանել: Բանն այն է, որ ավստրալացու մկները կարողանում են սահել նաեւ սերֆինգի տախտակների վրա:
Մկները սահում են փոքրիկ սքեյթ-պուրակում, որը Ուիլմոթը կառուցել է իր բակում: «Ես իմ մկներին շատ եմ սիրում, ես երբեք այնպիսի բան չէի անի, որը կարող էր անհարմարություն պատճառել նրանց: Նրանց դուր է գալիս սահելը: Նրանց մարզելու 10 տարիների ընթացքում չի եղել դեպք, որ մկներից որեւէ մեկը սատկի այդ վարժությունների հետեւանքով»,-հայտարարել է նա:











