Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Դհմարա կայարանում, որտեղ գնացքը վրաերթի էր ենթարկել ուխտագնացներին, կատաղած ամբոխը պատանդ է վերցրել կայարանի վեց-յոթ աշխատակիցների, փոխանցում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Hindustan Times-ը:
Հիշեցնենք, որ աղետալ վթարի արդյունքում զոհվել էր 30 կին, 3 երեխա և 4 տղամարդ: Ամբոխն այրել է գնացքն ու ծեծի ենթարկել մեքենավարին:
Հնդկաստանում ավելանում է երկաթուղային վթարի զոհերի թիվը. Մեքենավարին ինքնադատաստանի են ենթարկել
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ստորաբաժանումները:











