Դինբուրգցի մոտոցիկլավար Սթյուարտ Գաննը կույր բայքերների համար նոր համաշխարհային ռեկորդ է սհմանել՝ 270 կմ/ժ: Նա կողմնորոշվել է միայն ականջակալների միջոցով հոր կողմից տրվող հուշումներով:

«Ցանկանում եմ մոլորակի բոլոր մարդկանց ապացուցել, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքդ քեզ վրա խաչ քաշել»,-նրա խոսքը  մեջբերում է Metro տաբլոիդը:

39-ամյա տղամարդը 11 տարի առաջ սարսափելի վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում երկու տեղից ողնաշարի, մի քանի կողերի եւ ուսի կոտրվածքներ է ստացել: Բացի այդ նրա մարմնի աջ կողմն անդամալույծ է դարձել: Նա երկար ժամանակ վերականգնողական բուժումներ է անցել, մինչեւ որ կարողացել կրկին մոտոցիկլետի ղեկին նստել, փոխանցում է NEWSru.com-ը: