Օգոստոսի 26-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Ռիգայի Radiotehnika գործարանի տարածքում: Հրշեջները դեպքի վայր են հասել Երեւանի ժամանակով  23.30-ին:

Ըստ նախնական տվյալների` բռնկվել են Ռիգայի Իմանտա միկրոթաղամասի գործարանի տարածքի պահեստները: Հրդեհը վտանգավորության ամենաբարձր աստիճանի է եղել:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝  Պետական հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավարը հայտնել է, որ հազիվ թե հաջողվի հրդեհը մարել մինչեւ օգոստոսի 27-ի առավոտը: 

Դեպքի վայրում գտնվում  են տասնյակ հրշեջներ, մի քանի ավտոցիստեռն, վերամբարձ կռունկ: Տուժածների մասին չի հաղորդվում: