Նյու Յորքի Բրուքլինում 1,5 ժամով չի գործել մետրոյի երկու ճյուղ՝ երկու փոքրիկ կատուների՝ երկաթգծերին հայտնվելու պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Երբ կենդանիներին հայտնաբերել էին, նյույորքյան մետրոյի աշխատակիցները որոշում էին կայացրել դադարեցնել ռելսերի էլեկտրամատակարարումը՝ կենդանիներին փրկելու համար: Ի վերջո հաջողվել է բռնել նրանց, տեղադրել տուփի մեջ եւ անվտանգ տարածք տեղափոխել: Այս մասին գրում է KM.RU-ն:

Միջադեպի պատճառով քաղաքային մետրո են ժամանել ոստիկաններ: