Դասական երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Բելգիայի էլիզաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2012թ. լավագույն ստեղծագործության հեղինակ՝ Միշել (Մուշեղ) Պետրոսյանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ցանկանում է գրել սիմֆոնիա, որին կներգրավվեն դասական երաժշտության աշխարհահռչակ վարպետները։
Ֆրանսահայ կոմպոզիտորի «Էայի հետքերով» գործի համաշխարհային պրեմիերան կայացել է Բրյուսելում 2013թ. մայիսի 27-ին։ Վեց օր միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 12 դաշնակահարները որպես մրցութային ծրագրի պարտադիր մաս կատարել են նրա ստեղծագործությունը։ Բոլոր համերգներն ուղիղ եթերում հեռարձակվել են Բելգիայի հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ ինտերնետում։
NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց ֆրանսահայ կոմպոզիտորի հետ։











