Սինաբուգ հրաբուխը, որը գտնվում է ինդոնեզական Սումատրա կղզում, չորս օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է ժայթքում: Այդ պատճառով իրենց տները հարկադրված են եղել լքել մոտ 9000 բնակիչներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը»:
Կղզու բոլոր բնակիչները տեղափոխվել են անվտանգ շրջան, որտեղ տեղադրված են ժամանակավոր 14 ճամբարներ:
2600 մ բարձրությամբ Սինաբուգ հրաբուխը սկսել է ժայթքել սեպտեմբերի 15-ին: Խառնարանից դուրս է գալիս թանձր ծուխ, քարեր եւ մոխիր է դուրս թռչում:
Հիշեցնենք, որ Սինաբուգն ակտիվացել է 2010-ի օգոստոսին, չնայած որ 400 տարի հանգիստ է եղել:











