Մեքսիկայում Խաղաղ օվկիանոսից եկած արեւադարձային «Մանուել» եւ Ատլանտյան օվկիանոսից եկած «Ինգրիդ» փոթորիկները 123 մարդու կյանք են խլել: Այս մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Օսորիո Չոնգը:
Հաստատվել է նաեւ 33 վիրավորների եւ 59 000 տարհանվածների մասին լուրը: անհետ կորածների թիվը ճշտելու համար համապատասխան գործողություններ կանցկացվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօրվա դրությամբ 14 նահանգների 312 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել», - ընդգծել է Չոնգը: Աղետից տուժել է 26 նահանգ:
Մեքսիկային 1 մլրդ դոլարը չի բավականացնի աղետի հետեւանքների վերացման համար. մոտ 240 000 մարդու գույքին եւ կացարաններին լուրջ վնաս է հասցվել, ինչի մասին հայտարարել է երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ Մեքսիկայում տեղատարափ անձրեւները սողանքներ եւ ջրհեղեղ են առաջացրել՝ խլելով առնվազն 101 մարդու կյանք:











