ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի խիստ բանաձեւ ընդունել:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ընթացքում Օբաման ընդգծել է, որ խիստ բանաձեւն անհրաժեշտ է, որպեսզի «հաստատվի, որ Ասադի ռեժիմը համապատասխանում է իր պարտավորություններին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ քիմիական զենքի վերաբերյալ համաձայնագիրը պետք է կամուրջ հանդիսանա սիրիական ճգնաժամի կարգավորման մեծ պայմանագրի համար, հաղորդում է Russia Today-ը:

Անդրադառնալով քիմիական զենքի օգտագործմանը՝ Օբաման հայտարարել է, որ Վաշինգթոնը կասկածներ չունի, որ օգոստոսի 21-ին քիմիական զենքը կիրառել է Ասադի ռեժիմը: