Երկրաշարժի հետեւանքով Պակիստանի հարավային ափի մոտ` Աաբական ծովում,  նոր կղզի է հայտնվել: Փոքր կղզին գոյացել է Գվադար քաղաքից 600 մ հեռավորության վրա, հայտնում է  lenta.ru-ն: 

Ըստ Պակիստանի իշխանությունների` կղզու բարձրությունը 6-12 մ է,  լայնությունը` 30 մ, հայտնում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Պակիստանի հարավ-արեւմուտքում երկրաշարժ էր տեղի ունեցել: Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության` երկրաշարժը եղել էր 7,8 մագնիտուդ ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվել էր Բելուջստան նահանգի տարածքում` Պակիստանի ամենաքիչ բնակեցված նահանգում: Ցնցումներն զգացվել էին Կարաչիում Հայդարաբադում եւ եւ Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում:

Ըստ վերջին տվյալների` երկրաշարժի զոհ է դարձել 200 մարդ: Բելուջստան նահանգում փլուզվել է շենքերի 90%-ը, հատկապես տուժել են կավաշեն կառույցները: