Հունաստանում 34-ամյա երաժիշտ եւ հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասի հիշատակի համար սեպտեմբերի 25-ին անցկացվող ցույցերի ժամանակ բախվել են ցուցարարները եւ ոստիկանները:

Պավլոս Ֆիսասը սպանվել է հունական «Խրիսի Ավգի» (Ոսկե արշալույս) ուլտրաաջ կուսակցության գրոհայինների կողմից: Աթենքում անցկացվող հակաֆաշիստական ցույցերի ժամանակ մոտ 30 ակտիվիստներ այրվող հեղուկով լի շշեր, քարեր եւ փայտեր են նետել ոստիկանական հատուկ ջոկատայինների ուղղությամբ: Ի պատասխան ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Մին չ այդ Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակում հակաֆաշիստականհանրահավաք եւ համերգ է անցկացվել: Սալոնիկում եւս մոտ 2000 ցուցարարներ հակաֆաշիստական ցույց եւ երթ են անցկացրել՝ փորձելով հասնել  «Խրիսի Ավգիի» տեղական գրասենյակ:

 «Խրիսի Ավգիի» կողմից լուրջ իրավախախտումների հայտնաբերման դեպքում պետությունը նեոնացիստական կուսակցությանը կզրկի սուբսիդավորումից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով հունական կառավարության հայտարարությունը:

«Խրիսի Ավգին», որի անդամները հիանում են Ադոլֆ Հիտլերով, որպես խորհրդանիշ օգտագործում են ոճավորված սվաստիկա եւ միմյանց ողջունում են նացիստական ողջույնով: