Ամերիկյան Չիկագո քաղաքի ծայրամասում՝ ուղիղ բանկի մոտի կայանատեղիի վրա մեկ շարժիչով Cirrus SR-22 փոքր օդանավ է ընկել՝ օդանավակայանում վայրէջք կատարելու անհաջող փորձից հետո: Ականատեսները պատմում են, թե ինչպես է օդանավից դուրս նետվել այրվող մի մարդ:
Ավիավթարի արդյունքում մեկ կին զոհվել է: Տղամարդուն այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: «Նա կրակով պատված գնում էր, ինչից հետո վայր ընկավ», - նկարագրում է ականատեսը:
Նրան օգնության են շտապել մարդիկ եւ կրակը հանգցրել ծածկոցների օգնությամբ: Տղամարդը խնդրել է օդանավից դուրս բերել կնոջը, հայտնում է Pravda.ru-ն՝ վկայակոչելով CBS News-ը:
Ընկած օդանավը տապալել է ծառերը, լուսասյունը եւ վնասել մի քանի ավտոմեքենաների: Ցամաքում գտնվողների թվում զոհեր չկան:











