GoPro տեսախցիկը գրանցել է հասարակ հրշեջի հերոսական քայլը: Անհավանական հուզիչ տեսանյութը հայտնվել է Youtube-ում GoPro-ի պաշտոնական էջում: Իրական դեպքը, որը տեղի է ունեցել ամերիկյան Ֆրեզնո քաղաքում, ձեր սրտին կստիպի ավելի արագ բաբախել: Հրշեջ Քորի Քալանիքը հրդեհից հետո ստուգում էր անցկացնում ծխացող շենքում, երբ հանկարծ նկատել է մորթու փոքր կծիկ, որը կյանքի նշաններ ցույց չէր տալիս, հաղորդում է AdMe.ru-ն:
Արժանի պահվածքը, որը ցուցաբերել է Քորին, ցույց է տալիս որքան կարեւոր է ամեն իրավիճակում մարդկային լինել ու հոգ տանել մեր բարեկամների՝ կենդանիների մասին, հատկապես՝ ամենափոքրերի:











