Հնդկաստանում կրկին շենք է փլուզվել։ Դեպքը կատարվել է Մումբայում. սեպտեմբերի 27-ի առավոտյան փլուզվել է հինգհարկանի շենքը։
Այս պահի դրությաբ հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել փլատակների տակ։ Տեղացիների խոսքով՝ առավոտյան ժամերին շենքում սովորաբար մոտ 60 մարդ է գտնվում, միեւնույն ժամանակ, ոստիկանությունը ներսում գտնվողների թիվը 20-25 է գնահատում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հնդկական լրատվամիջոցները վկայակոչելով, հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնց արդեն հաջողվել է փլատակների տակից դուրս բերել յոթ փրկվածների։
Սա Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքում բնակելի շենքի փլուզման առաջին դեպքը չէ։ Այս տարվա ապրիլին, օրինակ, 12 միլիոն բնակչությամբ Մումբայում համանման դեպքը 70-ից ավելի մարդու կյանք էր խլել։











