Լոնդոնում ջրային տրամվայ է այրվել: Ուղեւորները կրակից փրկվելով` ջուրն են ցատկել: Նավը այրվել է Թեմզա գետում` Խորհրդարանի շենքից ոչ հեռու: Ուղեւորների թվում եղել է հինգ-վեց երեխա:

Նավում եղել է 30 մարդ, նրանց մի մասը հիվանդանոցում է: Ուղեւորների մեջ եղել են տարբեր երկրների զբոսաշրջիկներ: 

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով BBC-ն: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել զոհերից: Հրդեհը բռնկվել է զբոսանքը սկսելու ժամանակ, այդ պատճառով էլ շատ ուղեւորներ ինքնուրույն են կարողացել հասնել ափ: