Cessna փոքրիկ օդանավը դուրս է եկել Քալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկայի օդանավակայանի թռիչքուղուց, ինչը ուժեղ հրդեհի պատճառ է դարձել, հաղորդում է Associated Press-ը: Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, հրդեհը մինչեւ հիմա չի շիջվել: Կա վտանգ, որ հրդեհը կարող է տարածվել նաեւ բնակելի տների շրջանում: Դեռեւս հայտնի չէ, թե քանի մարդ է եղել օդանավում: Հրշեջների տեղեկություններով՝ քիչ հավանական է, որ նրանք ողջ մնային:

Creative Real Estate Exchange ընկերությանը պատկանող Cessna 525A օդանավը Հեյլիից թռչում էր Այդահո նահանգ: