Բրիտանացի բժիշկ-թոքաբան Տապաս Մուքերջին (Tapas Mukherjee)  ձայնագրել է 90-ականների «Նախաճաշ Տիֆանիի մոտ» հիթի նոր տարբերակը եւ այն ավաննել «Նախաճաշ Գլենֆիլդում»: Դա այն հիվանդանոցի անվանումն է, որտեղ ինքն աշխատում է: 

Բժիշկը երգի բառերը գրել է  գործընկերների հետ` չկտրվելով աշխատանքից: Երգն ամբողջությամբ նվիրված է ասթմայի բուժմանը:

Բժիշկները կատարումը փորձել են ընդմիջման ժամանակ, իսկ դրանից հետո ձայնագրել տեսահոլովակը:

Տեսահոլովակն արդեն հավաքել է  55 000 դիտում:

Ամենահետաքրքիրն այն է, որ արդյունքը գերազանցել է թոքաբանի ամենահանդուգն սպասումները: Պարզվել է, որ համացանցում տեսահոլովակը տեղադրելուց մեկ ամիս անց,  տեսահոլովակում նշված բուժման առաջարկություններին սկսել են հետեւել բազմաթիվ հիվանդներ:

Բժիշկը  չի մտածում կանգ առնել, նա ցանկանում է հետագայում էլ օգնել մարդկությանը` պայքարել առողջական խնդիրների դեմ, եւ արդեն աշխատում է երկրորդ տեսահոլովակի վրա: Երգը նվիրվելու է ինհալատորի ճիշտ կիրառմանը, հայտնում է Life News-ը: