Youtube-ում տեսանյութ է հայտնվել, որտեղ ներկայացված է Սուդանի բնակչուհու պատիժն այն բանի համար, որ համարձակվել է մեքենա վարել. ուղեւորը եղել է տղամարդ, ով չէր հանդիսանում իր ազգականը:

«Մեղսագործին» մտրակահարել են ամբոխի աչքի առաջ, որը տեսախցիկով նկարահանում էր պատժի իրագործումը:Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանել են Սուդանի մայրաքաղաք Խարտումում, սեպտեմբերին այն փոխանցել են լրագրողի, ով էլ այն սեպտեմբերի 17-ին հրապարակել է Youtube-ում:Մամուլում առկա տեղեկության համաձայն՝ կինը որոշել է օգտվել ավտոմեքենայից՝ այդ կերպ խախտելով մահմեդական արգելքը, որը թույլ չի տալիս կանանց շփվել ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, եթե ազգականներ չեն:Մահմեդական ավանդույթները խախտած կանանց համար քրեական օրենգրքով խիստ պատիժներ են սահմանված: Նվազագույն խախտման համար թույլ սեռի ներկայացուցիչնրին պատժում են մտրակի 40 հարվածով: 

Բացի այդ, 1989թ.-ին ռազմական հեղաշրջման հետեւանքով իշխանության եկած Օմար ալ-Բաշիրը հրապարակեց օրենք հասարակական կարգի պահպանման վերաբեյալ, որով ոստիկաններին թույլ է տրվում առանց դատի կամ հետաքննության պատժել իրավախախտներին: