Մալիում Նիգեր գետի վրա նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 36-ի, եւս մի քանի տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին:
AFP-ի տվյալներով՝ փրկարար աշխատանքների արդյունքում առայժմ հաջողվել է փրկել 210 մարդու: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նավը, որի վրա եղել է մոտ 400 ուղեւոր, խորտակվել է հոկտեմբերի 11-ին՝ Կոնա քաաքից 7 կմ հեռավորության վրա: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավը Մոպտի քաղաքից ուղեւորվում էր Տիմբուկտու՝ նշելու համար մահմեդական Քուրբան-Բայրամ զոհաբերության տոնը:
Մալիում նավ է շրջվել. զոհվել է 20 մարդ











