ԱՄՆ Ջորջիա նահանգի բենզալցկայաններից մեկում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է ամուսինը մեքենան լիցավորելիս այրել սեփական կնոջը։

Տեսագրությունում երևում է` ինչպես են կինն ու ամուսինը իրենց մեքենայի մոտ կանգնած զրուցում և լիցքավորում մեքենան: 37-ամյա Օստին Դոուքինսը հանկարծ որոշում է կրակայրիչը մոտեցնել վառելիք բաքին, վայրկենապես բռկված կրակից այրվում է նրա կնոջ՝ 30-ամյա Ջեսիկա Դոուքինսի հագուստը։

The Daily Mail-ը տեղեկացնում է, որ կինը երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել. այրվել են նրա ձեռքերը, ոտքերը, մեջքն ու գլուխը: Ամուսինն այրել է միայն ձեռքը:

Օստին Դոուքինսին ձերբակալել են և դատապարտել մեկ տարվա ազատազրկման, նաեւ տուգանել՝ 1000 դոլարի չափով։