Նիգերիայում, Քանո քաղաքում բարոյական նորմերի ոստիկանությունը յուրահատուկ կերպով ազատվել է առգրավված 240 հազար շիշ գարեջրից ու տրորել է այն բուլդոզերով: Իշխանություններն այդ կերպ հետեւում են մահմեդական օրենսդրության պահպանմանը, որը 1999թ.-ից գործում է երկրի այդ հատվածում ու արգելում է ալկոհոլ օգտագործել:
Քան քաղաքի շարիաթի դատարանը որոշում է կայացրել, որ գարեջրի օգտագործումն «անբարոյական է» ու կոչ է արել ոչնչացնել քաղաքում առկա ողջ պաշարը: Արդյունքում ոչնչացրել են 240 հազար շիշ գարեջուր, ինչը հավասար է երկաթուղային 2 ցիստերնի, հաղորդում է Punch պարբերականը:
Մահմեդականությունն ալկոհոլը խստիվ արգելում է, սակայն մարդկանց շրջանում դեռ համարում են, որ բնական հումքից պատրաստված քիչ ալկոհոլ պարունակող ըմպելիքները թույլատրելի են, հաղորդում է Russia Today-ը:











