«Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու հիմքեր չեմ տեսնում»։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Նրա խոսքով՝ իրավիճակը պարզաբանման կարիք ունի։
«Անհրաժեշտ է լինել հնարավորինս կոռեկտ ու զգուշավոր, և եթե որևէ անզգույշ քայլ է արվել, իրավիճակը կշտկվի ու կկարգավորվի»,- նշեց նա։
ՌԴ Դաշնային խորհրդում կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը











