«Բերկուտ» հատուկ նշանակության եւ ներքին զորքերի մարտիկներին մի քանի անհաջող փորձերից հետո, այնուամենայնիվ, հաջողվել է իրենց ձեռքը վերցնել Ուկրաինայի մայրաքաղաքի Անկախության հրապարակի բարիկադների մի մասի վերահսկողությունը:
Ինստիտուտսկայա փողոցում բարիկադները զավթելուց հետո ԱԻՆ-ի եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցները հավաքել են պատնեշների փայտյա եւ մետաղական կոնստրուկցիաները, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Երկար դիմադրությունից հետո հակամարտող կողմերը զբաղեցրել են իրենց դիրքերը։
Հատուկ նշանակության զորքերը կոտրել են Եվրոպական հրապարակի կողմի պատնեշները: Ուժայինների վերահսկողության տակ է գտնվում երթեւեկելի հատվածը:











