Հրազդանցի Մանվել և Գրետա Պողոսյանները 2013թ. դեկտեմբերի 14-ին նշեցին իրենց ոսկե հարսանիքը: Մանվել Պողոսյանը հարսին բերելու համար հարսի հետեւից Սևան գնաց նույն խնամիական կազմով ու հարսանեկան նույն ծիսակարգով, ինչ 50 տարի առաջ։

Հասանեկան սպիտակ զգեստով Տիկին Գրետան խոստովանեց, որ փեսային սպասում էր սրտի նույն թրթիռով, բայց ավելի վստահ. «Հիմա արդեն գիտեմ՝ ինձ ինչ է սպասում։ Էն ժամանակ չէի իմանում՝ ինչ պիտի լինի իմ կյանքը»։

Հարսի ճամպրուկն էլ, ինչպես կես դար առաջ, իր ձեռքով դրել էր հարսի մայրը:

Նորապսակներն իրենց տարիների միությունը կրկին հաստատեցին եկեղեցում՝ այս անգամ արդեն իրենց միության վկաներ դարձնելով երեք զավակներին, ութ թոռներին ու յոթ ծոռներին:

Տեսանյութը՝ Ինգա Հայրիյանի