Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երեւանի եւ Կոտայքի մարզային վարչությունների հետ համատեղ օրերս, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ օգտագործման հերթական դեպքն են բացահայտել:
Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ Ժորա Ոսկանյանը զբաղվում է թմրամիջոցների ձեռքբերմամբ եւ իրացմամբ: Նա թմրամիջոցները ներկրում է Ֆրանսիայից՝ ծանրոցների միջոցով:
Նոյեմբերի 27-ին, ծանրոցը ստանալու պահին, Չարենցավանի «Հայփոստի» բաժանմունքի մոտից նրան բերման են ենթարկել ոստիկանություն:
Ծանրոցն ուղարկվել էր Ոսկանյանի կնոջ անունով, կանացի կրեմի մեջ թաքցրած: Ոստիկանները հայտնաբերել են սուբրուտեքս թմրամիջոցի նմանվող 300 դեղահաբ:
Նախկինում երեք անգամ դատապարտված Ժորա Ոսկանյանը խոստովանել է, որ այն իր համար են ուղարկել, սեփական օգտագործման համար:
Մանրամասները՝ տեսանյութում:











