Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վախճանվել է Մասիկ անունով տաքսիստ սկյուռը: Այս մասին հայտնում է Նորությունների բելառուսական ծառայությունը:
Նշվում է, որ սկյուռիկը չորսուկես տարեկան էր:
Ըստ Մասիկի տիրոջ՝ տաքսու վարորդ Պետր Պանկրատովի, նա իր կենդանուն անասնաբուժարան է տարել, որտեղ սկյուռիկին ներարկումներ են նշանակել: Սակայն ներարկումները կենդանուն չեն օգնել: Մասիկը հրաժարվել է կերից եւ ընդհանուր առմամբ շատ թույլ է եղել: Ենթադրվում է, որ սկյուռիկի մահվան պատճառ կարող էին լինել դեռ վաղ տարիքում ստացած վերքի հետեւանքները (նա ընկել էր ծառից):
Մասիկը հայտնի էր դարձել 2012թ.: Տիրոջ հետ նրան հեռուստատեսություն եւ բելառուսական թերթերի խմբագրություններ էին հրավիրում:
Սկյուռիկին ճանաչում էր բերել նրա կենսագրությունը: Պետրը վիրավոր Մասիկին գտել էր, երբ ծառայում էր հատուկ նշանակության զորքերում, խնամել էր կենդանուն եւ վերցրել իր մոտ:
Բանակից հետո Պանկրատովը սկսել էր տաքսու վարորդ աշխատել եւ սկսել էր Մասիկին իր հետ աշխատանքի տանել: Ճանապարհին սկյուռիկը թռչկոտում էր մեքենայի ներսում կամ քնում վարորդի պիջակում:











