Հերթական ընդհարումը «օրենքով գողերի» միջեւ: Այսպես, Թուրքիայում հանգստի ժամանակ 32-ամյա վրացի «օրենքով գող» Նիկո Դգեբուաձեն, ով քրեական աշխարհում առավել հայտնի էր որպես Նիկա Գագարինսկի, շատ անհարմար դրության մեջ է հայտնել, որը կարող է բացասաբար անդրադառնալ նրա հետագա ողջ կարիերայի վրա, հաղորդում է «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությունը:
Ռեստորաններից մեկում, որտեղ Նիկան էր իր ընկերների հետ, այդ թվում նաեւ հայտնիներ, մասնավորապես Կոլյա Տոմսկին, նրանց են մոտեցել «օրենքով գողեր» Օլեգ Միքայելյանը, նույն ինքը Աշխաբադսկին, Ջոնի Էսեբուան եւ Լաշա Ջելաձեն: Հյուրերը ցուցադրաբար ողջունել են բոլորին, բացառությամբ Նիկայի: Բարկանալով, որ իրեն անտեսել են, Նիկան կանխատեսելի հարց է լսել՝ «Իսկ դու ո՞վ ես»: «Ես գող եմ, Նիկա Գագարինսկին»,- պատասխանել է Նիկան: «Դու ճանաչո՞ւմ ես նման գողի՝ Նիկա Գագարինսկու»,- Օլեգ Աշխաբադսկին հարցրել է Ջոնին: «Նիկա Գագարինսկի գողի չեմ ճանաչում, գիտեմ մի «անտաշի», որին ծեծել է Մերաբ Բախիան»,- ասել է Ջոնին: «Պարզվում է, դո՞ւ ես «անտաշը»,- Օլեգ Աշխաբադսկին հարցրել է Նիկային: Նիկան փորձել է հարվածել Օլեգին, սակայն կարողացել է դիպել միայն նրա գլխարկին: Փոխարենն Օլեգը չի վրիպել: Նիկային հանգստացնելու համար բավական է եղել միայն մեկ հարվածը: Նրան ընկերներից եւ ոչ մեկ չի պաշտպանել, իսկ ինքն էլ գերադասել է չզարգացնել կոնֆլիկտը:
Ինչպես նշում է աղբյուրը, եթե այստեղ պատմությունն ավարտվի, Նիկան այդպես էլ բոլորի համար կմնա «մեկն, ով ներկայանում էր որպես գող»:











