Ոստիկանությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 14-ին` կեսգիշերն անց, գողություն անելու կասկածանքով Ավանի Նարեկացի թաղամասի 39 շենքի բակից ոստիկանները բերման են ենթարկել Երևանի բնակիչ` 49-ամյա Լյովա Միրզաջանյանին:

Ոստիկանությունը հաղորդում է, որ Լյովա Միրզաջանյանը խոստովանել է, որ փորձել է գողանալ նշված շենքի բակում կայանված «ՎԱԶ 21 214» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, պահեստային անվադողը, ձայնարկիչը, հեռակառավարման վահանակը և այլ մանր-մունր իրեր ու ապրանքներ: Եթե Լյովա Միրզաջանյանը հասցներ գողանալ նշված ապրանքները, նա մեքենայի տիրոջը կպատճառեր 400 հազար դրամի նյութական վնաս:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: